ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Հարավային Կովկասից, Մերձավոր Արևելքից ու Կենտրոնական Ասիայից հետո Թուրքիան հայացքն ուղղում է Բալկաններ

Հարավային Կովկասից, Մերձավոր Արևելքից ու Կենտրոնական Ասիայից հետո Թուրքիան հայացքն ուղղում է Բալկաններ
26.01.2026 | 14:05

Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ, արտաքին քաղաքականության ռազմավարության գլխավոր տեսաբան ու ճարտարապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Ռազմավարական խորք» (Strategic deept կամ թուրքերեն` Stratejik derinlik) աշխատության մեջ, որպես Թուրքիայի «մերձավոր արտասահման» և «ռազմավարական շահերի գոտի», առանձնացնում է 4 տարածաշրջան` Հարավային Կովկաս, Մերձավոր Արևելք, Կենտրոնական Ասիա և Բալկաններ։ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում Թուրքիան ունի աննախադեպ ազդեցություն, Մերձավոր Արևելքում, Սիրիայի միջոցով, ձևավորում է ազդեցության ռազմավարական հենակետ: Եվ հիմա աչքովս ընկավ նորություն. «Ստամբուլում տեղի է ունեցել Բալկանյան խաղաղության հարթակի երկրորդ նիստը։ Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի, Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Չեռնոգորիայի, Կոսովոյի, Հյուսիսային Մակեդոնիայի և Սերբիայի արտաքին գործերի նախարարները։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նշել է, որ հարթակը ստեղծվել է Թուրքիայի նախաձեռնությամբ։ Նրա խոսքով՝ այս ձևաչափը ուժեղացնում է տարածաշրջանային պատասխանատվությունը, խորացնում է բալկանյան երկրների միջև երկխոսությունը և նպաստում է համագործակցության կոնկրետ ուղղությունների ձևավորմանը»։

Այսպիսով, Թուրքիան իր հայացքն ուղղում է դեպի Բալկաններ՝ դրա բոլոր հետևանքներով:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 6295

Մեկնաբանություններ